Մարությանի ամբիցիան քաղաքապետ դառնալն է, դա լուրջ հայտ է քաղաքականության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մարությանի ամբիցիան քաղաքապետ դառնալն է, դա լուրջ հայտ է քաղաքականության մեջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը։

Կարապետյանը հարցազրույցի ընթացքում ներկայացրեց իրենց թիմի պատկերացումները ու մոտեցումները քարոզարշավի և ընդհանրապես նախընտրական կամպանիայի վերաբերյալ։ Կարապետյանը հերթով անդրադարձավ նաև Մարությանի և նրա ընտանիքի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։ Ըստ նրա՝ Մարությանի դեմ ագրեսիվ քարոզչություն է իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ