ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News
Հունիսի 28-ին՝ ժամը 22:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։
--00—ԼՄ