ՊԲ 54 մարտիկ իրենց կյանքը զոհել է հայրենիքի պաշտպանության համար․ շատ են վիրավորները

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել պաշտպանության բանակի մարտակարգերը, կիռաելով ինքնաթիռներ , ուղղաթիռներ, ծանր հրանետեր, հրթիռահրետանային ողջ զինանաոցը, օգատգործոելով նաև զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին ճեպազրույցում  ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազական տեխնիկան և անձնակազմի քանակը աննախադեպ էր։ Թշնամին, անհաջողություն կրելով, այս անգամ ևս թիրախավորել է հայկական բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիարվորվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- ասաց նա։

ՊԲ հրամանատարի տեղակալը հայտնեց, որ ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ, ցավակցում եմ բոլորից։ Վիրավորների քանակը ճշտվում է, բավականին շատ վիրավորներ ունենք։  

--00—ՄՀ