Մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան տևական հրադադարի տանող 1-ին քայլը. Քերի Քավանո

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

քեվին

Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը ԼՂ-ում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն, գրում է armenpress.am-ը։

Ն նաև նշել է, որ հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման համաձայնությունը շատ ոգևորող քայլ է:, և որ այս հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել, ներկա դադարը պահպանելով, մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը:

«Սա առաջին քայլն է դեպի համաձայնագիրը, սակայն հետագա համաձայնագիրը չի լինի հակամարտության լուծումը, այլ կլինի կրակի երկարատև դադարեցում»,- ասել է Քավանոն և  հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կսկսվեն «ավելի աշխույժ» բանակցություններ:

Քավանոն կարծում է՝ հետագայում հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն կրակի դադարեցման, այլև հենց հակամարտության լուծման ուղղությամբ:

«Դա մոտ ժամանակում չի լինի: Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստեղծել նման ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»,- ասել է ԼՂ հարցով բանակցությունների ամերիկացի նախկին համանախագահը:

--00—ԼՄ