Քաղաքում անհնար է հանգիստ քայլել, թափառական շներին վերացրեք մեր փողոցներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Իրավաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են շները հարձակվում մի երեխայի վրա:

«Երևանի քաղաքապետարան, թափառական շներին վերացրեք մեր փողոցներից վերջապես։

Ինձ չեն հետաքրքրում ձեր նշումներով կամ առանց նշում շները, հեռացրեք բոլորին քաղաքից և վերջ։

Քաղաքում անհնար է հանգիստ քայլել։ Ինչպես ուզում եք լուծեք այդ հարցերը՝ կրակը չենք ընկել։

Հ.Գ. Կենդանապաշտպաններդ հանկարծ չփորձեք դասեր տալ»,- տեսանյութին կից գրել է նա:

--00--ԱԹ