Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

Ֆուտբլային մասնագետ, ազգային թիմերի տարբեր տարիքային թիմերի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: 

Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը:

--00—ԼՄ