Ռաֆայել Նազարյանը հեռացել է Արարատից․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Nazaryan

Ռաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբի և մարզչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Նրա հետ միասին ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը:

Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Նշենք, որ թիմը Նազարյանի գլխավորությամբ պաշտոնական հանդիպում դեռևս չի անցկացրել: Հիշեցնենք, որ մասնագետը երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին էր նշանակվել 2023 թվականի դեկտեմբերին:

--00—ՅՄ