Ռաֆայել Նազարյանը՝ Արարատի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նա.

Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնն է ստանձնել Ռաֆայել Նազարյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

48-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:

Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանն իր կարիերան սկսել է «Արարատում»՝ 1993-ից 1997 թվականներին թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպես նաև 23 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են ընդգրկվել մարզիչներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը:

--00--ԼՀ