Հրդեհ Սոթք գյուղում. այրվել են լոգարանն ու տանիքի ծածկի կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

հրդեհ1

Փետրվարի 14-ին, ժամը 14։24-ին Գեղաղրքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։38-ին, մարել՝ 18։24-ին։ 

Այրվել են տան լոգարանի նախամուտքը, լոգարանը (մոտ 16 քմ), լոգարանին կից սենյակի առաստաղը (մոտ 32 քմ) և տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ), ինչպես նաև վնասվել են լոգարանի և հանգստի սենյակի գույքը:

--00--ԱԹ