Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ճանապարհ բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: