«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունն առաջիկա գործողությունների ծրագիր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

երրորդ ուժ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության առաջիկա գործողությունների ծրագիր է հրապարակել: Այս մասին հայտնում են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

«ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» քաղաքացիական նախաձեռնության առաջիկա գործողությունների ծրագիր

1․ 44 օրվա ընթացքում հասնել ձախողված և ազգադավ իշխանության հեռացմանը։

2․ Վերջիններիս նկատմամբ անհապաղ սկսել իրավական գործընթացներ։

3․ Ստեղծել մասնագիտական խորհուրդներ, որոնք կզբաղվեն հետևյալ հարցերով.

• Պետական անվտանգություն

• Պետաիրավական հարցեր

• Արտաքին հարաբերություններ

• Սփյուռքի կառույցների համակարգում

• Գյուղատնտեսություն

• Կրթություն և գիտություն

• Փախստականների իրավունքների պաշտպանություն

• Համայնքների հետ տարվող աշխատանքներ

• Հասարակական-քաղաքական մարտահրավերներ։

Վերոնշյալ կառույցներից յուրաքանչյուրն իր ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ կկատարի փորձագիտական վերլուծություններ և հանրությանը կներկայացնի համապարփակ և արդյունավետ լուծումներ։

Մեր բոլոր գործողությունները խարսխված են լինելու ազգային գաղափարախոսության հիման վրա։

ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»:

--00--ԱԹ