«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News

Թովմասյան

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պարոնա՛յք սպաներ, գեներալներ,

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ», որի շրջանակներում մարտի 29-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում կանցկացվի անդրանիկ հավաք-քննարկումը՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը։

Ազգային բանակի կայացմանը մասնակից բանիմաց, հարուստ փորձառությամբ, պետականամետ ու նվիրյալ սպաներին, իրավապահ համակարգի ու ռազմական գործի գիտակներին հրավիրում ենք կառուցողական քննարկման՝ առկա մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով։

«Երրորդ ուժ» նախաձեռնության հավաք-հանդիպմանը ձեր մասնակցության մասին կարող եք տեղեկացնել մինչև մարտի 29-ը` ժամը 15:00-ը»։

 --00—ՄՀ