Անհետ կորած զինծառայողի հարազատը քարով կոտրել է կառավարության շենքի պատուհանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

պատուհան

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողի հարազատը քարով կոտրել է կառավարության շենքի պատուհանը: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:

«Դավաճան Նիկոլ, հետ բեր երեխեքին»,- արտասվելով բղավում էր քաղաքացին:

Տելեգրամյան ալիքի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին նրան:

--00--ԱԹ