ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Իսպանական MÈS per Mallorca քաղաքական կուսակցությունը միացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի գերիներին ազատ արձակելու համար Ադրբեջանին ուղղված ստորագրահավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Europa Press»-ը:.
MÈS per Mallorca կուսակցության անդամները հանդիպել են Մալյորկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց փոխանցեն հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին միանալու իրենց որոշումը։
Հանդիպմանը մասնակցել են Պալմա դե Մայորկայի քաղաքապետարանի աշխատակից Նեուս Տրույոլը և սենատոր Վիսենց Վիդալը։ Տրույոլը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է անվանել հրադադարից հետո Բաքվի կողմից շուրջ 200 հայերին պատանդի կարգավիճակում պահելը և նրանց ահաբեկիչ որակելը։
--00--ԱՀ