Մեղրիի ղեկավարի, սյունեցիների վրա գործ կարելու պատվիրատուները պատասխանատվության կենթարկվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

արամ

Այն տեսարանը, որը բոլորս տեսանք Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած «խորհրդակցության» ընթացքում իսկապես աննախադեպ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Երբեք, կրկնում եմ, երբեք Քննչական մարմնի բարձր պաշտոնյան և դատախազության բարձր պաշտոնյան այդպիսի ծայրահեղ ստորադասված կեցվածք և վերաբերմունք գործադիրի կողմից չեն ունեցել։

Օրենսդրությամբ երաշխավորված դատախազի ու քննիչի անկախության ոչնչացման տեսանկարահանված տեսարանն էր այդ ամենը, որտեղ իբրև վարչապետը կամ իբրև տուժողը նույնիսկ հանձնարարում է մարզային դատախազին ու քննիչին կատարել իր համար գործողություններ ու մի հատ էլ դուրս է հանում խորհրդակցությունից «արագ գործ» անելու համար:

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին և արժանապատիվ սյունեցիներին «ձերբակալելու» և դասական իմաստով գործ «կարելու» համար անխուսափելի է լինելու պատասխանատվությունը պատվիրատուների և կատարողների համար։ Չեմ կարող չնշել՝ երբեք այսպիսի ծավալներով չի չարաշահվել, ապօրինաբար չի կիրառվել ձերբակալման ինստիտուտը, ինչքան հենց այս ժամանակահատվածում։ Առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ թուրքին բնորոշ վարքագիծ դրսևորող և դրանից այն աստիճան բավականություն ստացող, որ մի հատ էլ տեսագրող իրավապահ երբեք չէինք տեսել: Իսկապես սա անասելի խայտառակաություն է»,- գրել է Վարդևանյանը:

--00—ԼՄ