Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Մինասյան

Քանի դեռ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Դե՞մ ես Հայաստանի կործանմանը, միացի՛ր շարժմանը» վերնագրով տեսանյութում նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Մեր դժբախտությունները սկսեցին այն պահից, երբ մենք որոշեցինք, որ կապիտուլյացիայի մասին պայմանագիրը պետք է բանակցի մարդ, ով այդ կապիտուլյացիայի հեղինակը կամ համահեղինակն է»,- ասաց Միքայել Մինասյանը։

Միքայել Մինասյանը անդրադառնալով «Անտինիկոլ» շարժմանը նշեց, որ «իր և «Անտինիկոլ»-ի միակ ամբիցիան այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և փորձենք այս դժոխքից հանել մեզ, մեր երեխաներին»:

--00--ԱՀ