Սամսոնյանին ամենակեղտոտ ձևով ձերբակալողները նույն ագրեսիվությամբ Փաշինյանին կձերբակալեն․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

գգ

Նարեկ Սամսոնյանին ամենակեղտոտ ձևով ձերբակալող ուժայինները վաղը նույն ձևով ու ագրեսիվությամբ Նիկոլ Փաշինյանին ու իր հրամանները կատարողներին են գետնին տալով ձերբակալելու, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Համոզված եմ, որ նույնիսկ դավաճան գոռալով են այդ նույն գործողություններն իրականացնելու:

Իշխանությունը ձեր տները, երկիրը հանձնելով գնում է, իսկ դուք դեռ շարունակում ենք նույն այդ իշխանության ապօրինի հրամանները կատարել»,-գրել է Աբրահամյանը։

 

--00—ԱՊ