Որևէ արդարացում՝ հոդվածի, լայվի, թե հարցազրույցի տեսքով քեզ չի օգնելու Նիկոլ. Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որևէ արդարացում՝ հոդվածի, լայվի, թե հարցազրույցի տեսքով քեզ չի օգնելու Նիկոլ։

Պարտվել ես, կապիտուլյացիայի ես ենթարկվել, արժանապատվությունդ զրոյացվել է, շարունակում ես զիջել։ Դու ասելիք, խոսելու տեղ չունես։ Թող գնա, քեզ էլ ո՞նց ասենք։

Ի դեպ, ոնց որ մենակ ներքին ընդդիմախոսներիդ ես արձագանքում, ոչի՞նչ, որ Ալիևը օրը մեջ քեզ «կատոկում» է, նվաստացնում, արժանապատվությունդ ոտնատակ տալիս, չե՞ս նկատում, թե՞ պայմանավորվածությունդ է այդպես»։

--00--ԱԹ