Երևանում բախվել են Hyundai մոտոցիկլը, BMW-ն ու Cadillac-ը, մոտոցիկլը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

վթար

Մայիսի 21-ին, մոտոցիկլի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 21։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Hyundai մոտոցիկլը և BMW և Cadillac մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Պարզվել է, որ Cadillac-ը եղել է կայանված։ Ոստիկանությունը պարզում է մոտոցիկլավարի և վարորդների ինքնությունը։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։  

--00—ՄՀ