Անհապաղ ուղղել ՀՀ քարտեզը, ներառելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Հասարակական

ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարող և ՀՀ տարածքային ամբողջականությունը պատկերավոր խախտող հերթական ցույցն է կազմակերպվել։ Այս մասին կոչ-պահանջ է տարածել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ  Կարեն Հեքիմյանը:

Կոչ-պահանջում ասվում է.

«2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ի կողմից գրանցված  կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների մասնակությամբ կազմակերպված և Հանրային հեռուտատեսությամբ հեռարձակվող հեռուստաբանավեճերի ժամանակ ՀՀ քարտեզը ներկայացվում է առանց Արծվաշենի։

Նախապես տեղեկացնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք կանգնում են առանց Արծվաշենի ՀՀ քարտեզի կողքին, ուղղակի հաստատում են, որ ՀՀ քաղաքացիների իրավունքներին հակասող, ՀՀ տարածքային ամբողջականության պատկերավոր խախտումը հանդուրժող վերաբերմունք-դիրքորոշում ունեն, ինչը, հնարավոր է, խիստ քննադատության, հանրային պարսավանքի, նույնիսկ՝ քրեական մերադրանքի արժանանա։

 Այսու՝

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից,

Հանրային հեռուստատեսությունից,

հեռուստաբանավեճի կազմակերպիչներից

պահանջում ենք՝

անհապաղ ուղղել ՀՀ քարտեզը, ներառելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը։

ԱԺ 2021 հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին

մասնակցող կուսակցություններին և դաշինքներին

կոչ ենք անում՝

դրսևորել սկզբունքայնություն, կանխել քաղաքական համայնքի դեմ կազմակերպված սադրանքը և նույնպես պահանջել, որ հեռուստաբանավեճի ժամանակ ՀՀ քարտեզում ներառվի ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը»:

--00--ԿԿ