Է մենք էլ ունենք Արծվաշենի թեման, եթե խոսում ենք անկլավների մասին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Ադրբեջանի տարածքում մնացած հայկական բնակավայրերի` անկլավների հարց Հայաստանն էլ ունի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը` սահմանների ճշգրտման արդյունքում Հայաստանի 8 գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։

«Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն։ Անկլավների թեման մենք էլ ունենք` Արծվաշենը կա, չէ՞, ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան մաս է ու որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է», -ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման թեմաներն Ադրբեջանն օգտագործում է հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար։

--00—ՅՄ