Ադրբեջանը նոր սադրանքի է դիմել Վարդենիսի տարածքում. կրակոցները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1.jpg

Վարդենիսի տարածքում՝ Կութ գյուղի մոտակայքում, թշնամական ուժերը նոր սադրանքի են դիմել: Ինչպես հայտնում է Միկա Բադալյանն՝ իր տելեգրամյան էջում, այս հատվածում թշնամին հրաձգություն է հրահրել: Ներկա դրությամբ կրակոցները չեն դադարել: Կրակի խտությունը մեծ չէ, հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան:

--00--ԱԹ