Կոտայքում Opel Zafira-ն բախվել է ծառերին, արգելապատնեշին, ապա՝ կամրջի հենասյանը. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Օգոստոսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  22:00-ի սահմանում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Աշտարակից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել ծառերին, այնուհետև երկաթե արգելապատնեշին , ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին  և հայտնվել երկաթգծի համար կառուցած  կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

--00—ԼՄ