Իջևանում հրդեհվել է փայտածուխով բեռնված Opel Zafira-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

6f7b2c13-f8cc-46d4-9a28-a110faf859a1.jpg

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 86 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները նախ կանխել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոմեքենան էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ Արծրուն Շահինյանին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը մասնակի և այնտեղ բարձված 2 պարկ փայտածուխը։

--00—ԶՀ