Հրդեհ՝ Չարենցավան քաղաքում. այրվել է բեռնատարի թափքում բեռնված 50 պարկ փայտածուխը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Մայիսի 1-ին` ժամը 09:16-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պետական քոլեջի մոտակայքում կայանած կցորդիչով բեռնատարի խցիկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցում կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի թափքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 09:46-ին։ Այրվել է բեռնատարի թափքում բեռնված փայտածուխը (50 պարկ):