Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը․ դեմ են խոշորացմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Պատճառը համայնքների խոշորացման մասին որոշումն է․ բնակիչները դեմ են դրան: Պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է, բնակիչ չի մնա փոքր համայնքներում։ 

«Կառավարությունից ոչ մի արձագանք չկա 8000 բնակիչ ունեցող համայնքին։ Այսինքն՝ սահմանը կամ իրենց հետաքրքի՞ր չի բացարձակ»,-ասել է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՏԿե նախարար Գնել Սանոսյանը ժամանակին իրեն ասել է՝ խոստանում են, դու դատվելու ես։

Տեղում աշխատում են ոստիկանները։

Բողոքի ակցիայի վայրից ուղիղ եթերը դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր