Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Վերջինիս փոխանցմամբ` քննվողը բոլորովին նոր գործ է, հին գործի հետ կապ չունի։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) խափանման միջոց կալանքի միջնորդության քննությունը։

Վերջինս և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել են մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար:

--00--ԱԹ