Դ․ Տոնոյանի, Դ․ Գալստյանի, Ս․ Գալստյանի և ևս 4 անձի մեղադրական եզրակացությունները հաստատվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հասարակական

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է․ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ 

--00--ԿԿ