Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ինքնակամ ներկայացել է ԱԱԾ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

patron-davit-1

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ինքնակամ ներկայացել է ԱԱԾ։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Այո, մենք ինքնակամ ներկայացել ենք ԱԱԾ, բայց այս պահին թղթերի հետ կապված որոշակի խնդիրներ կան, սպասում ենք»,- հավելեց պաշտպանը։

Նշենք, որ հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը վճռել էր գրավի դիմաց ազատ արձակել գործարար Դավիթ Գալստյանին։ Նրա խափանման միջոցի հարցի քննության ավարտին դատարանը որոշել էր 40 միլիոն դրամ գրավ կիրառել Գալստյանի նկատմամբ։

ArmLur.am-ն էլ քիչ առաջ գրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ