Ալիևն Օվերչուկի հետ քննարկել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ալիև

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր, գրում եմ ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ և նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը։

Կողմերն ընդգծել են նաև, որ լավ ներուժ կա տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշված է տարածված պաշտոնական հաղորդագրությունում:

--00—ԼՄ