2019-ին հանում էինք Նար-Դոս փողոցի մայթերի անօրինական տաղավարները․ հետաքրքիր է՝ ո՞վ է թույլ տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել:

«Առաջին չորս նկարը էն օրերից է, երբ մենք 2019-ին հանում էինք  Նար-Դոս փողոցի մայթերի անօրինական տաղավարները (բայց և բանակցում և խնդրում և լիարժեք իրավական ուժ կիրառում ու էլ չասեմ մեզ վախեցնելու և թշնամանքի մշտական խնդիրները) և շարունակելու էինք Վարդանանցով շինանյութի շուկայի մայթերով մինչև Օղակաձև այգի:

Մնացած ֆոտոները արված են այսօր, Ալեք Մանուկյան-Վարդանանց (Գնունի) խաչմերուկի հարակից Հասարակական Տարածքի վրա 2 ՀԱՐԿԱՆԻ շինարարությունից։

Հետաքրքիր է իմանալ ո՞վ է թույլտվությունը տվել (17.11.2021) և հետագայում ցանկալի կլիներ օրենքով պարտադրել այդ ազգանունները նշվի շինթույլտվության ցուցանակի վրա։

Ու դրանից հետո, կամ էլ Երևանից մի խոսացեք կամ Ամոթից, երկուսն էլ դուք չունեք

Պուրա՞կ, չէ չգիտենք դա ինչա»,-գրել է Մնացականյանը։

Լուսանկարները՝ այստեղ։ 

--00—ԼՄ