Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

image_750x_643a5b30433fb.jpg

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ, ու իմ ամենօրյա աշխատանքն ու ազնիվ ցանկությունը մեր #Մայրաքաղաքը միասին ավելի ապահով, մշակութային, հարմարավետ, զարգացող և #ԿանաչՀամայնք դարձնելն է։

Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում»։



--00—ԶՀ