ՌԴ-ում պահեստազորի զորակոչ կլինի․Պուտինը հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի հրամանագիր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պահեստազորի  ՌԴ քաղաքացիներին 2022 թվականին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում»,- ասված է հրամանագրում։

--00—ՄՀ