Արցախի ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահի և Արցախ այցելած անձանց անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

ԱԱԾ

Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ:

Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ, իբր, քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանության» համար։

--00—ՄՀ