Ռուսական տուրօպերատորները չեն բացառում՝ այս տարի դեռ հյուրեր կայցելեն այլ երկրներից

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ռդտուրօպերատոր

Օտարերկրացիների ընդունելությամբ զբաղվող ռուսական տուրօպերատորները չեն ակնկալում, որ ամառային հոսքը կվերականգնվի, սակայն չեն էլ բացառում, որ այս տարի դեռ հյուրեր կայցելեն այլ երկրներից: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:



Ըստ փորձագետների՝ ձմեռային օտարերկրյա տուրիստական հոսքը կազմում է տարեկան ընդհանուր ոչ ավելի, քան հինգ տոկոս, և եթե նույնիսկ այս տարի սահմանները բացվեն, տարվա մնացած աշնան-ձմռան ամիսներին չի ստացվի հետ բերել ամառային սեզոնի կորուստները:



Ընկերությունից հայտնում են, որ այլ երկրներից ժամանած հյուրերը դեռ չեն չեղարկում ամանորյա իրենց ուղևորությունները: Օտարերկրացիներն ակտիվորեն ամրագրում են տուրեր՝ 2021 թվականի համար: Առավել պահանջարկ է վայելում ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Ուղևորություններ պլանավորվում են Թայվանից, Ինդոնեզիայից, Վիետնամից, Թաիլանդից, Սինգապուրից:

Տուրօպերատորները ձգտում են պահպանել 2021 թվականի տուրերի գները, սակայն որոշ հյուրանոցներ, ըստ փորձագետների, բարձրացնում են գները՝ 5-20 տոկոսով: