Ռուսական բանակը Ուկրաինայի երկու դիվերսիոն խումբ է վնասազերծել, կա նաև գերևարված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակայինների հետ միասին ոչնչացրել են Ուկրաինայից ներթափանցած երկու դիվերսիոն խումբ, կա նաև գերևարված ուկրաինացի զինվորական։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ զեկուցելով նախագահ Պուտինին ստեղծված իրավիճակի մասին։ 



«Այսօր կեսգիշերից հետո Ուկրանիայի երկու դիվերսիոն խմբեր դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման Լուգանսկի շրջանի և Մարիուպոլի ուղղությամբ։ Տեղի ունեցած մարտի արդյւնքում մեր սահմանապահները՝ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ոչնչացրել են այդ երկու խմբերին։ Ուկրաինայի զինծառայողներից մեկը գերևարվել է», - ասել է Բորտնիկովը։ 



Իր հերթին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավելել է, որ Կիևը չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների շփման գծի երկայնքով տեղակայել է գրեթե 60  հազար զինծառայողի։

--00--ՍԳ