Ուկրաինայում սկսվել է 18-60 տարեկան պահեստայինների զորակոչ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News     

ուկրաինա
    

 

Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի նախագահ (Վլադիմիր Զելենսկին) աստորագրել է Ուկրանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ «Հատուկ շրջանում պահեստայինների թվից անձանց զինվորական ծառայության զորակոչելու մասին» հրամանը: Զորակոչի ենթակա կլինեն 18-ից միտնչեւ 60 տարեկան պահեստայինները: Դրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես էլ շարքային եւ սերժանտական կազմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ճշտվում է, որ զորակոչն սկսվել Է փետրվարի 23-ին, ծառայության առավելագույն ժամկետը 1 տարի է։

--00—ՄՀ