Ադրբեջանում ձերբակալվել է «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցող» անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ձեր

Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են 1981 թ․-ին ծնված Էմիլ Մամեդովին՝ մեղադրելով նրան «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Բաքվում հայտարարել են, թե իբր Մամեդովը հանդիպել է հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ երրորդ երկրում և ֆինանսական փոխհատուցման դիմաց համաձայնվել է իրականացնել գործողություններ, որոնք «ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։ 

Հետաքրքիր է, որ Մամեդովի ձերբակալությունից ընդամենը շաբաթներ առաջ Հայաստանում բացահայտվեցին նախկին և գործող զինվորականներից ձևավորված երկու խումբ, որոնք լրտեսություն էին իրականացրել հօգուտ Ադրբեջանի՝ գործելով պետական դավաճանություն։

--00—ԼՄ