Բաքվում կրկին «իրանական լրտեսների» են բռնում․ ձերբակալվել է 32 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

1572938247_0_162_3068_1888_1920x0_80_0_0_dc9b06691333d3c1ef664fb681235a09

Ադրբեջանում իրավապահները հատուկ օպերատիվ միջոցառումներ են իրականացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 32 մարդ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Իրենց հավատացյալ անվանողները, սոցցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ, որտեղ մարդիկ են հավաքվել, չարաշահելով մեր երկրում կրոնի ազատությունը, քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, իրականացրել են Ադրբեջանում հանդուրժողականության ավանդույթների խաթարմանն ուղղված օտարերկրյա առաջադրանք։

Նշված անձինք, որոնք կատարել են օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերները, ծրագրում էին կրոնական խտրականություն սերմանել, առճակատում ստեղծել, անկարգություններ հրահրել հասարակության մեջ եւ  կրոնական արմատականություն քարոզել։

Հետաքննությունը պարզել է, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված թմրամիջոցների վաճառքից ստացված խոշոր գումարը  ծախսել են Ադրբեջանում կրոնական արմատականություն քարոզելու եւ այլ վնասակար գործողություններ ֆինանսավորելու համար։ Կատարվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ