Հայաստանում ԱՁ է հաշվառել 938 ՌԴ քաղաքացի, իսկ 268-ը՝ ՍՊԸ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

սպը

Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՁ է հաշվառել Ռուսաստանի Դաշնության 938 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 268 ՍՊԸ, որոնցում առկա է իրավաբանական կամ ֆիզիկական անձ ՌԴ քաղաքացի։

Նրանց մեծ մասը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը:

«Գրանցման պահին որպես տնտեսական գործունեության դասակարգիչ ԱՁ-ների և ՍՊԸ-ների ճնշող մեծամասնությունն ընտրել է ՏՏ և ծրագրային մշակումների դասակարգիչը», - մանրամասնել է Մկրտչյանը։ 

Հայաստանում աշխատանք սկսող ՌԴ քաղաքացիները, սակայն, որոշ իրավական խնդիրների են բախվում, որոնք հաղթահարելու համար կարիք է լինում իրավաբանական խորհրդատվության:

Իրավաբան Լիլիթ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ խնդիրների են բախվում ՌԴ քաղաքացիները և ինչ հարցերով են դիմում իրավաբանի օգնությանը: շ

«Հիմնական հարցերի շարքում են, թե ինչպես ընկերություն գրանցել, ինչպես ԱՁ հաշառվել, ստանալ կացության կարգավիճակ, արդյոք աշխատանքային թույլտվություն է պետք, ինչպես են կատարվում այդ գործընթացները, հարկերին վերաբերող հարցեր են հաճախ հնչում, ամենատարածված հարցն է՝ Հայաստանում ինչպես բիզնես սկսել», - նշել է նա։ 

Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանում ընկերություն գրանցելու և բիզնես սկսելու համար բավականին հեշտացված տարբերակներ կան։ Այս մասին, նրա պնդմամբ, հասարակությանը պատշաճ ձևով չի տեղեկացվում։ 

«Իր ընկերությունը Հայաստան տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա Հայաստան, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր ու կկարողանա ընդամենը կես ժամում իր ընկերությունը գրանցել», - նշել է նա։ 

Մանրմասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ