Արցախում կան փակ ճանապարհներ, որոշ բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը 1,20 մ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

նկար

Ժամը 09։30-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, գրում է ԱՀ ՆԳՆ-ն:

Բքի պատճառով ժամանակավոր փակ է միջպետական մայրուղու Սարավան- Զանգեր ճանապարհահատվածը, այս պահին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։

Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: 

Գորիս-Սիսիան-Վայք ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար:  

Վարդենյաց լեռնանցքը փակ է: 

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70սմ):

Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղում է թեթև ձյուն:

Փակ է Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1,20 մ-ի):

Դժվարանցանելի՝ Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է (80 սմ-1մ-ի): 

Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում:

ՆԳ նախարարությունը հորդորում է`

Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

--00—ԼՄ