Գիշերը տեղացած ձյան հետևանքով Արցախի որոշ ճանապարհներին մերկասառուց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ գիշերը տեղացած ձյան հետևանքով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, կամ առկա է մերկասառույց։ Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի Լիսագորի հատվածում իրականացվել են ձնամաքրման, իսկ  Ստեփանակերտ-Դրմբոն և Գետավան-Մարտակերտ ավտոճանապարհներին առկա մերկասառույցներիի վրա՝ աղցանման աշխատանքներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ԼՄ