Փարիզամերձ Կուրբըվուա քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում է անցկացվել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

277802226_5106116852784371_8238055137906437564_n.jpg

Ապրիլի 9-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Կուրբըվուա քաղաքի Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Կուրբըվուայի փոխքաղաքապետ Բենեդիկտ Ժորժը, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, պատգամավոր Քրիստին Էնիոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Մարի-Պիեռ Լիմոժը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժանն դը Օթսերը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի անդամները, Կուրբըվուայի քաղաքային խորհրդի անդամները:

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

--00--ՀԶ