Տղե՛րք, էս ձեր տունը չի, էս պետություն է, որտեղ կան օրենքներ․ Աշոտյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News  

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելն ապօրինի գործարք է, որը կատարվել է այս կառավարության կամայականությամբ։

 Նախկին պատգամավորը վստահեցնում է, որ ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում գործակցության մասին համաձայնագիրը (կնքվել է 2001 թ.-ին) չէր կարող հիմք հանդիսանալ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:

Նրա խոսքով՝  նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թ․-ին նախագահի կողմից: Այն չի անցել սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստն  այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքի համաձայն՝ չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր:

Շարունակությունը՝ տեսանյութում։