Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Բլինքեն Ալիև

Միացյալ Նահանգները հանձնառու են՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձում:

«Մենք հանձնառու են՝ խթանելու խաղաղ, ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագան Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք աջակցելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ փոխգործակցության միջոցով՝ օգնելու տարածաշրջանին գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարի ուղերձում:

Բլինկենը կոչ է արել նաև իրականացնել բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ:

--00--ԱԱ

Տեսանյութեր