Միրզոյանը հույս ունի՝ ռուսական կողմը ավելի մեծ ջանքեր կգործադրի ռազմագերիներին վերադարձնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ առանձնացրույցից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ բարձր է գնահատվում ՌԴ-ի ջանքերը նոյմեբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

«Մենք բարձր ենք գնահատում ՌԴ-ի ջանքերը՝ ուղղված 2020-ի նոյմեբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Այս ջանքերի շնորհվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1,5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերինին և մյուս պահվող անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,-ասել է Միրզոյանը և անդրադարձել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզիմի դեպքերին։

--00—ԼՄ