Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

․

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն  այցելել է  Մոնակոյի  աշխահրահռչակ Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ։

Աննա Հակոբյանին ներկայացրել են Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի նախապապի՝ արքայազն Ալբերտ I-ի կողմից ստեղծված թանգարանի պատմությունը, շեշտելով, որ ավելի քան 6000 ցուցանմուշներով այն  համաշխարհային հռչակ է վայելում։

Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ այն գիտական և զբոսաշրջային մեծ կարևորություն ունեցող կենտրոններից է, և Մոնակոյի կարևոր այցեքարտից մեկը։

--00--ԱՀ

Տեսանյութեր