Ուկրաինական ուժերը հրդեհել են Խերսոնի սահմանին գտնվող ցորենի դաշտերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

,

Ուկրաինան սկսել է հրդեհել Խերսոնի շրջանի սահմանին գտնվող ցորենի արտերը։ Այս մասին ինչպես գրում է armeniasputnik.am-ը, տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Ուղղաթիռները թռչում էին ու այրում սահմանագծին մոտ գտնվող ցորենի արտերը։ Սա նացիստական ռեժիմն է, և դա նրանց համար միևնույնն է»,- ասել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։

--00--ԱՀ