Ուկրաինական ուժերը Բախմուտից մարտավարական նահանջ են իրականացնում. ISW

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

1105700

Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 8 ամիս՝ 2022 թ.-ի հուլիսից: Օրեր առաջ ռուսական կողմից հայտարարեցին, որ Բախմուտը գրեթե շրջափակված է: Իսկ Ուկրաինայի բանակի արևելյան խմբավորման մամուլի ծառայությունից հավաստիացրել են, որ չնայած համացանցում տարածված որոշ հաղորդագրություններին՝ ուկրաինական ուժերը Բախմուտից չեն հեռացել, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մարտի 5-ին հայտարարել է, որ Բախմուտում թեժ փողոցային մարտերը շարունակվում են, սակայն լուրջ խնդիրներ կան: Պայթեցվել է կամուրջը, որը թույլ էր տալիս ապահովել Բախմուտի մատակարարումը, սակայն կան շրջանցիկ ճանապարհներ մատակարարումներն իրականացնելու համար: Ըստ Պոդոլյակի՝ իրավիճակն, ըստ էության, վերջին երկու ամիսներին չի փոխվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ