Նիկոլը մտել է Մսրա Մելիքի դերի մեջ, տիկին Աննային է ուղարկում հարցեր լուծելու

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News     

Նիկոլը մտել է Մսրա Մելիքի դերի մեջ, տիկին Աննային է ուղարկում հարցեր լուծելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։

Հարությունյանի համոզմամբ, Հայաստանը պատմության մեջ միակ երկիրն է, որի կապիտուլացված ղեկավարը ոչ միայն երկրից չի հեռացել, այլ նաև վերընտրվել է վարչապետի պաշտոնում։

Այս իրավիճակը շտկելու համար Հարությունյանը, առաջին հերթին, կարևորում է ՏԻՄ ընտրությունները, որտեղ, ըստ նրա, պետք է հասնել նրան, որ Փաշինյանն ամեն տեղ պարտվի և երկրում ժամանակ փոխվի։

Հարությունյանի կարծիքով, Փաշինյանն այլևս անհեռանկար գործիչ է և նրա հեռացումը ժամանակի հարց է։ Բանախոսը նաև ավելացրեց, որ անմտություն և հիմարություն է պնդել, թե Հայաստանը Արցախ է, կամ էլ՝ առանց Արցախի, Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Ըստ նրա՝ այս մտածողությունը հետևանք է այն իրողության, որ մեր ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է պետությունը։

 --00—ԱՊ